«Ռուսական զորքերը երեկոյան բազմաթիվ հրթիռային կայաններից գնդակոծել են քաղաքի օդանավակայանը». Խարկովի վարչակազմի ղեկավար
Աշխարհ
Ռուսական զորքերը մեկ օրում 55 հարված են հասցրել Խարկովին, քաղաքի վեց բնակիչ զոհվել է, ևս 17-ը` վիրավորվել, այս մասին հայտնել է BBC-ին` հղումով Խարկովի վարչակազմին։
«Գրադ» և «Ուրագան» բազմակի արձակման հրթիռային համակարգերը լայնորեն կիրառվել են, մասնավորապես, երեկոյան կրակել են Խարկովի օդանավակայանի տերմինալի ուղղությամբ, իր տելեգրամյան ալիքում հայտնում է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Նաև, նրա խոսքով, հրթիռակոծվել են «Մետրո» սուպերմարկետը և մարդասիրական օգնության տրամադրման կետերը։
Ռուս զինվորականները հաճախ կրկնում են, որ Ուկրաինայում օգտագործում են «բարձր ճշգրտության զենքեր», սակայն բազմակի հրթիռային համակարգերը դրանցից չեն, դրանք նախատեսված են մեծ տարածքներ ծածկելու համար, գրում է BBC-ն։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ