Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ. Աշոտյան
ԲլոգոսֆերաՆերկայիս իշխանություններն օգտագործում են ցանկացած հնարավորություն, եթե անգամ այն տեղին չէ, որպեսզի իրենց վրայից մաքրեն դավաճանական արտաքին քաղաքականության մեղքը: Այս մասին Facebook-ի իր էջում մարտի 25-ին կայացած ուղիղ եթերի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Տգիտության, թե ապիկարության արդյունք է դա, ընդդիմադիր գործչի խոսքով, երկրորդական հարց է:
Հայաստանը, ինչպես ընդգծել է ՀՀԿ ներկայացուցիչը, երբեք տարածքային պահանջներ չի ունեցել եւ ոտնձգություններ չի արել Ադրբեջանի նկատմամբ:
«Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Հայաստանը երբեք որևէ տարածքային պահանջներ, ոտնձգություններ եւ ձգտումներ չի հայտարարել: Մինչդեռ մենք կանոնավոր կերպով նման պահանջներ ենք լսում Բաքվի կողմից: Ադրբեջանցիները հայտարարում են իրենց իրավունքների մասին ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ»,- նկատել է Աշոտյանը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար