Թուրքիան արգելում է Սեւ ծովում ձկնորսությունն ականի հայտնաբերումից հետո
Աշխարհ
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Սև ծովի մի մասում ձկնորսությունը մասնակի սահմանափակելու մասին այն բանից հետո, երբ Բոսֆորում ական է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարությանը։
«Այսօրվանից (26.03.2022) մինչև հաջորդ հայտարարությունը Բուլղարիայի և Կեֆկենի միջև ընկած Սև ծովի ջրերում արգելք է մտցվում բոլոր տեսակի ձկնորսության համար՝ մայրամուտից մինչև արևածագ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Շաբաթ օրը ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ ավելի վաղ Բոսֆորի նեղուցում հայտնաբերված առարկան, պարզվել է, ական է։
Մարտի 26-ի առավոտյան տեղի ձկնորսները Սարյեր-Թուրքելի խարիսխի տարածքում ական հիշեցնող առարկա են նկատել, Բոսֆորի երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել էր։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց այս օբյեկտի վնասազերծման մասին, իսկ Բոսֆորը բացվեց նավերի տեղաշարժի համար։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ