«Պուտինը չպետք է մնա իշխանության ղեկին». Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Վարշավայում, ասել է, որ Վլադիմիր Պուտինը «ցինիկաբար ստում է Ուկրաինայի դեմ իր լայնածավալ պատերազմի նպատակների մասին և չպետք է մնա իշխանության ղեկին»։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Պուտինի դենացիֆիկացիայի մասին պնդումները ցինիկ սուտ են, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով։
«Նա [Զելենսկին] հրեա է, նրա հոր ընտանիքը սպանվել է նացիստական Հոլոքոստի ժամանակ, և Պուտինը հանդգնություն ունի, ինչպես իրենից առաջ բոլոր բռնապետերը, հավատալու, որ ուժը կհաղթի», - ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահը նաև կանխատեսել է Ուկրաինայում երկար պատերազմ: «Մենք պետք է պատրաստվենք երկար պայքարի, մեկ օրում կամ մեկ ամսում չենք հաղթելու։ Այժմ Ուկրաինան առաջատար դիրքերում է ժողովրդավարության և ազատության համար պայքարում»,- նշել է նա: