Լուգանսկում առաջիկայում հնարավոր է հանրաքվե անցկացվի` Ռուսաստանի կազմում ներառվելու հարցով
ԱշխարհԼուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր է հանրաքվե անցկացվի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հարցով։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մտածում եմ՝ առաջիկայում հանրապետության տարածքում հանրաքվե կանցկացվի, որի ընթացքում ժողովուրդը կիրացնի իր սահմանադրական իրավունքն ու կհայտնի տեսակետը՝ ՌԴ կազմ մտնելու հարցում։ Չգիտես ինչի ես վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է»,-ասել է նա։