ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի թեմերը մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ուկրաինայի բնակիչներին
ԱշխարհՇարունակվում է միջազգային մարդասիրական աջակցությունը Ուկրաինային։ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանայի և Ռումինիայի թեմերը «Բարնաբաս» հիմնադրամի հետ ՀԱԵ Ուկրաինայի թեմին են փոխանցել 20 տոննա մարդասիրական օգնություն և 30 հազար ֆունտ ստեռլինգ դրամական գումար, տեղեկացնում Է AnalitikaUA.net-ն:
Աղբյուրի համաձայն՝ ներկայում մարդասիրական օգնությունը բաժանվում է պատերազմից տուժածներին։
Նշվում է, որ Ուկրաինայի հայերն առավելագույնս համակարգել են կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը: Տուժած շրջանների բնակիչների համար Ուկրաինայի հայերի միությունն ու տարածշրջանների համայնքներն արդեն հարյուրավոր տոննա բեռ են ուղարկել խաղաղ բնակչության համար: Անուշադրության չի մատնվում նաև Մարիուպոլը, որին բոլոր հնարավոր ուղիներով սննդամթերք և վառելիք են հասցնում։