Մեկ օրում Զապորոժիե է ժամանել ևս 6500 փախստական
ԱշխարհՌուս-ուկրաինական պատերազմի 12 օրվա ընթացքում ուկրաինական Զապորոժիեն ընդունել է պատերազմից փախած 46,5 հազար մարդ։
Զապորոժիայի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում քաղաք է ժամանել ավելի քան 6500 մարդ, ովքեր փախել են պատերազմից։
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, վերջին 12 օրվա ընթացքում քաղաքն արդեն ընդունել է ավելի քան 46,5 հազար մարդ, որից ավելի քան 12,5 հազարը երեխաներ են։
Կուրթևը վստահեցրել է, որ հարկադիր վերաբնակներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, ինչպես նաև փնտրում են ժամանակավոր կացարան, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։