«Ռուսական զորքերի դիրքերը վերջին մեկ օրվա ընթացքում չեն փոխվել». Մեծ Բրիտանիայի ՊՆ
ԱշխարհՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատներում տիրող իրավիճակի հերթական գնահատականը։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ «ռուսական ուժերի դիրքերում էական փոփոխություններ չեն եղել»։ Բացի այդ, զեկույցում ասվում է, որ ռուսական բանակը շարունակում է ապրել «լոգիստիկ դժվարություններ, որոնք ուղեկցվում են հարձակողական տեմպերի բացակայությամբ»։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին իր տելեգրամյան ալիքում։
Բրիտանական հետախուզությունը խոսում է նաև ռուս զինվորականների ցածր բարոյականության և ուկրաինական բանակի ագրեսիվ գործողությունների մասին։ Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գնահատականների՝ Ռուսաստանն իր ամենամեծ ձեռքբերումներն է գրանցել Մարիուպոլում, որտեղ շարունակվում են կատաղի մարտերը: