«Խոցված հրթիռի բեկորներն ընկել են Կիևի առանձնատան տարածքում». Ուկրաինայի ՆԳՆ
ԱշխարհԿիևի Դառնիցկի շրջանում խոցված հրթիռի բեկորները ընկել են առանձնատան տարածք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։
Ինչպես նշել են վարչությունից, հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է մարտի 27-ին, ժամը 23:12-ին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի առանձնատան տարածքում՝ ընկած հրթիռի բեկորների հետևանքով։
Մարտի 28-ին՝ ժամը 00:27-ին, հրդեհը մեկուսացվել է 100 քմ տարածքում, ժամը 01:24-ին ամբողջությամբ մարվել, հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։