Հայտնի է` որտեղ և երբ կկայանան Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները
Աշխարհ«Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, որոնք կանցկացվեն մարտի 29-ին, փակ կլինեն մամուլի համար»։ Այս մասին երկուշաբթի օրը՝ մարտի 28-ին, հայտարարել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակում։
Թուրքիայի ղեկավարի գրասենյակից հայտնել են նաեւ, որ պատվիրակությունների միջեւ բանակցությունները տեղի կունենան վաղն առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 10:30-ին, «Դոլմաբահչե» նախագահական նստավայրում։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններ կվարի Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների հետ` Ստամբուլում հանդիպումից առաջ։
«Մենք նախատեսում ենք բանակցություններ վարել պատվիրակությունների հետ նրանց հանդիպումից առաջ»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության մեջ։