Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրում խոցել են երեք ուկրաինական ինքնաթիռ և Մի-8 ուղղաթիռ
ԱշխարհՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը Ժիտոմիրի մարզում խոցել են ուկրաինական երկու Սու-24 և Դոնեցկի մարզում մեկ Սու-25 ինքնաթիռ։
Նա ընդգծել է, որ Մարիուպոլի շրջանում՝ Ազովի ծովի ափից 5 կմ հեռավորության վրա, խոցվել է ուկրաինական Մի-8 ուղղաթիռ, որը գնում էր իրենց ենթականերին լքած «Ազովի» ազգային գումարտակի հրամանատարներին շտապ տարհանելու համար։
Ընդհանուր առմամբ, անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 41 ռազմական օբյեկտներ։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են՝ 123 ինքնաթիռ, 74 ուղղաթիռ, 309 անօդաչու թռչող սարք, 1721 տանկ, ինչպես նաև այլ մարտական զրահատեխնիկա, 172 բազմակի հրթիռային համակարգ, 721 դաշտային հրետանի ու ականանետ և 1568 միավոր հատուկ ռազմական մեքենա, ասել է Կոնաշենկովը։