Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Mix Fight 59 մրցաշար Երևանում Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասին Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր 

Ինչ ազդեցություն կունենան Ռուսաստանում ինտերնետի հնարավոր անջատումները Հայաստանի վրա

Հայաստան

Ռուսաստանում ինտերնետի անջատումները Հայաստանի վրա զգալի ազդեցություն չեն ունենա։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետ Գրիգորի Սաղյանը։

Սաղյանի դիտարկմամբ՝ ինտերնետն ունի երեք բաղադրիչ․ բուն գծերը՝ մալուխներ, հասցեավարման համակարգը և բուն տեղեկատվությունը։ Նա մանրամասնեց, որ բուն գծերով՝ մալուխներով, Հայաստանը միանում է համաշխարհային ինտերնետ կենտրոններին։ 

«Հայաստանն այսօր ինտերնետին միացած է երեք ուղղությամբ․ մի մալուխը միանում է Թբիլիսի, այնտեղից՝ Փոթի, հետո՝  Սև ծովի հատակով Վառնա, իսկ  այնտեղից արդեն միանում է եվրոպական տեղեկատվական համակարգերին։ Մյուս ճանապարհը էլի Վրաստանով է։ Ստորջրյա մալուխը միացնում է Փոթի և Նովոռոսիսկ, որտեղից միանում ենք ռուսական տեղեկատվական աղբյուրներին»,- նշեց Սաղյանը։ 

Վերջինիս խոսքով՝ որպես պահեստային գիծ կարելի է դիտարկել նաև Իրանի տարածքով Մեղրի-Մարանդ միացումը։ Նա վստահեցրեց՝ անգամ եթե Ռուսաստանին անջատեն ինտերնետից, Հայաստանն առնվազն երկու այլընտրանքային կապուղի ունի։ 

«Մի գործոն էլ գոյություն ունի՝ Իլոն Մասկի «Սթարլինք» համակարգը, որը հնարավորություն է տալիս մատչելի գնով՝ այսօր արդեն ամսական 110 դոլարով արբանյակային ալեհավաքի միջոցով միանալ համակարգին, այնուհետև ինտերնետ կապին։ Նույն բանը չենք կարող ասել միջին ասիական հանրապետությունների մասին, նրանց մոտ այլընտրանք գործնականորեն շատ դժվար է գտնել»,- առանձնացրեց Սաղյանը։ 

Երկրորդ՝ հասցեվարման համակարգը ավելի լավ պատկերացնելու համար Սաղյանը այն օրինակով բացատրեց․

«Պատկերացրեք մեր մոտ տան հասցեները տալիս է քաղաքապետարանը, եթե հասցե չլինի, փոստատարը երբեք չի կարողանա հասցնել տեղեկատվությունը»,- մեկնաբանեց նա։  

Փորձագետն անդրադարձավ նրան, թե ով է տալիս հասցեները և դոմենային անունները։ Դրանք շահույթ չհետապնդող ամերիկյան ICANN ընկերությունն է տրամադրում։ Բոլոր համակարգիչներին տրվում են IP հասցեներ և դոմենային անուններ։ 

«․am դոմենային անունը մենք ստացել ենք ICANN-ից։ .ru, .rf, .su դոմենային անունները Ռուսաստանը նույնպես ստացել է ICANN-ից։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի առաջին օրերին նրանց կապի փոխնախարարը դիմել էր ICANN, որպեսզի նրանք հետ վերցնենք ․ru, .рф, .su անունները։ Դուք պատկերացրեք՝  ինչ վտանգ ու ինչ խառնաշփոթ կառաջանար այդ դեպքում։ ICANN-ը մերժել էր։ IP հասցեներ տրամադրող կապալառուն, որը Հայաստանին ու ԱՊՀ երկրների հասցեներ է տրամադրել, նույնպես հայտարարեց, որ չեն պատրաստվում IP հասցեները հետ վերցնել»,- նշեց Սաղյանը։

Բուն տեղեկատվությունը՝ բովանդակությունը, Չինաստանում կարգավորվում է կոմկուսի որոշումներով, Իրանում հոգևոր առաջնորդն է որոշում ինտերնետ բովանդակությունը։ Հայաստանում ինտերնետի լիարժեք ազատություն է, իսկ դաշտը կարգավորվում է օրենքներով։ 

Մասնագետը նշում է, որ Ռուսաստանում ինտերնետ բովանդակությունն  այսօր կարգավորվում է «Ռոսկոմնադզոր»-ի կողմից։ 

«Երկու կազմակերպություններ՝ Լumen-ը և Cogent-ը Ռուսաստանին անջատել են իրենց գերարագագործ մալուխներից, բայց արևմտյան երկրները հասկանում են, որ ինտերնետն այսօր այն միակ միջոցն է, որով Ռուսաստանի քաղաքացիները կարող են ստանալ տեղեկատվություն»,- նշեց Սաղյանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում «Ռոսկոմնադզոր»-ն է ։

Սաղյանը խորհուրդ է տալիս հրաժարվել ռուսական էլեկտրոնային փոստի հասցեներից՝ mail.ru-ից, yandex.ru-ից՝ հաշվի առնելով հնարավոր վտանգները։ Նրա խոսքով ցանկալի չէ հոսթինգը Ռուսաստանում պահել. սահմանափակումների դեպքում վեբ-կայքերը անհասանելի կլինեն։ Սաղյանի խոսքով՝ բացի դա, ռուսական կայքերն անընդհատ գտնվում են DDoS հարձակումների տակ։ 

«Եթե օգտվում եք ռուսական ամպային ծառայություններից, ապա ցանկալի այն ևս տեղափոխել: DDoS գրոհները ոչ միայն գործարկվում են համակարգիչներով, այլև վիդեոխցիկներով, մոդեմներով և այլ խելացի տեխնիկաներով։ Այն ծրագրերը, որոնք հրամանից հետո սկսում են «ռմբակոծել» այս կամ այն կայքը, կոչվում են դրոններ։ Դրանք քնած սպասում են հրամանի։ Հենց հրահանգը տրվում է, ընտրվում են թիրախներ ու խոցվում»,- եզրափակեց Սաղյանը։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ
Ամենադիտված