Նիկոլաևում փլատակների տակից դեռ տեղահանվում են մարդկանց դիերը
ԱշխարհՆիկոլաևում փրկարարները շարունակում են փլատակների ապամոնտաժումը երեքշաբթի օրը շրջանային վարչակազմին հասցված հարվածից հետո։
BBC-ի հաղորդմամբ հրթիռակոծության հետևանքով արդեն 14 մարդ է զոհվել։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 13 մահացածի դի, ևս մեկը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։ 36 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է։
Երեքշաբթի օրը Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաևում հրթիռակոծության հետևանքով ավերվել է վարչական շենքը։ Ավերված շենքի առաջին լուսանկարները հրապարակել է տեղի վարչակազմի ղեկավար Վիտալի Քիմը՝ հարվածի պահին նա աշխատավայրում չի եղել։