Գերմանիայում անհայտ անձինք ուկրաինական հսկայական դրոշներով ծածկել են խորհրդային երկու տանկ
ԱշխարհԱյսօր առավոտյան Բեռլինի կենտրոնում անհայտ անձինք ուկրաինական հսկայական դրոշներով ծածկել են խորհրդային տարիներին զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ կանգնեցված խորհրդային երկու տանկ:
Դատելով սոցիալական ցանցերի լուսանկարներից՝ տանկերը ծածկված են եղել մոտ 2-3 ժամ։ Գերմանական RBB հեռուստաընկերության տվյալներով՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:30-ին դրոշներն արդեն հանվել էին։
Գերմանիայի ոստիկանության տվյալներով՝ երեքշաբթի օրը անհայտ անձինք կապույտ և դեղին ներկ են ներկել սովետական հուշարձանի վրա՝ Տրեպտոու այգում։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։