Մենք ցանկանում ենք, կարող ենք և կվճարենք եվրոյով. Շոլցը` ռուսական գազի դիմաց վճարելու մասին
Աշխարհ«Գերմանական ընկերությունները ցանկանում են, կարող են և կվճարեն ռուսական գազի դիմաց եվրոյով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շոլցը նշել է, որ ԳԴՀ-ն ուսումնասիրել է համաձայնագրերը և ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վճարումը կատարվելու է եվրոյով կամ դոլարով։
Նրա խոսքով՝ Գերմանիան, ամենայն հավանականությամբ, մեկ տարվա ընթացքում կազատվի Ռուսաստանից նավթի ու ածխի ներկրման կախվածությունից, բայց ոչ գազից։