Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ աշխարհի ֆինանսական համակարգի կայունությունը վտանգի տակ է
ԱշխարհՌուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները վտանգի տակ են դնում աշխարհի ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում։
Նախարարությունը կարծում է, որ ԵՄ-ն իր գործողություններով վնաս է հասցնում նաև սեփական քաղաքացիների բարեկեցությանը և անվտանգությանը։ ԱԳՆ-ն նաև մատնանշել է ռուսական կողմի դեմ սահմանված սահմանափակումների անիմաստությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է կիրառել Եվրամիության դեմ։ Սահմանափակումները վերաբերում են ԵՄ բարձրագույն ղեկավարությանը, ներառյալ մի շարք եվրահանձնակատարների և ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրախորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությանը, որոնք քարոզում են հակառուսական քաղաքականություն:
Նախարարությունը պարզաբանել է, որ այդ անձանց նկատմամբ պատժամիջոցներ են մտցվել միակողմանի սահմանափակումների քաղաքականություն խթանելու, ռուսաֆոբիայի տրամադրություններ հրահրելու և ռուսալեզու բնակչության իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու համար։