Բարձր եմ գնահատում Թուրքիայի ցուցաբերած ողջ աջակցությունը. Ուկրաինայի պաշտպանության նախարար
ԱշխարհՈւկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին Ռեզնիկովը գրել է Twitter-ում։
Նախարարի խոսքով՝ քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը։
«Ես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել եմ առաջնագծում տիրող իրավիճակի մանրամասները։ Բարձր եմ գնահատում Թուրքիայի ցուցաբերած ողջ աջակցությունը, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։