ՆԱՏՕ-ն շնորհակալություն է հայտնել Թուրքիային
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ կազմակերպելու համար, հայտնում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են պատերազմի դադարեցմանը։
«Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիային՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները կազմակերպելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ նա նշել է, որ Բրյուսելը դեռևս չի տեսնում Ռուսաստանից զորքերի դուրսբերման նշաններ և կարծում է, որ Մոսկվան ծրագրում է ակտիվացնել հարձակողական գործողությունները Ուկրաինայում։