Պեսկովն արձագանքել է Պուտինի՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին լուրերին
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վահանաձև գեղձի քաղցկեղ ունի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է «Эхо Москвы»֊ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
«Հարցին, թե արդյո՞ք Վլադիմիր Պուտինը վահանաձև գեղձի քաղցկեղ ունի, և արդյո՞ք նա ենթարկվել է ուռուցքաբանական որևէ վիրահատության, Պեսկովն ասել է, որ այդ հայտարարությունները «հորինված են և սուտ»։
Հարցին՝ ճի՞շտ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինը քաղցկեղ չունի, Պեսկովը պատասխանել է. «Այո»»,֊գրել է Վենեդիկտովը։