Դեպարդյեն չի հասկանում՝ ինչ է կատարվում Ուկրաինայում. Պեսկով
ԱշխարհՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը անդրադարձել է ֆրանսիացի կինոդերասան՝ Ժերար Դեպարդյեի կողմից Ուկրաինային աջակցելուն ու ռուսական հատուկ գործողության քննադատմանը։
«Ես ենթադրում եմ, որ Դեպարդյեն, ամենայն հավանականությամբ, լիովին չի հասկանում, թե ինչ է կատարվում, քանի որ ամբողջությամբ խորասուզված չի քաղաքական օրակարգի մեջ։ Նա չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել 2014 թվականին Ուկրաինայում, չի հասկանում, թե ինչ են Մինսկի պայմանավորվածությունները, չի հասկանում, թե ինչ են Դոնեցկն ու Լուգանսկը։ Նա հազիվ է հասկանում, թե ինչ է խաղաղ բնակչության ռմբակոծությունը, նա հազիվ թե գիտի ազգայնական տարրերի մասին։ Եթե պետք լինի, մենք պատրաստ կլինենք այս ամենը նրան ասել ու բացատրել, որ ավելի լավ հասկանա»,- հայտնել է Պեսկովը։