Մակրոնը հանդիպում է ունեցել Մելիտոպոլի` գերությունից ազատված քաղաքապետի հետ
ԱշխարհBBC-ի փոխանցմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովի հետ, ով գերեվարվել էր ռուս զինվորականների կողմից։
«Ես այսօր այստեղ եմ, որպեսզի պատմեմ ձեզ, թե ինչի միջով են անցնում Ուկրաինան և նրա քաղաքացիներն այս պահին: Ռուսական քարոզչությունը շատ ուժեղ է: Այդ թվում Եվրամիությունում, որտեղ երբեմն դժվար է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ», - հինգշաբթի երեկոյան ֆրանսիական հեռուստատեսությամբ ասել է Ֆեդորովը:
Մարտի 11-ին ռուս զինվորականները գերի էին վերցրել Ֆեդորովին։ Մարտի 16-ին նրան փոխանակել են ինը ռուս զինվորի հետ։ Ֆեդորովի հետ հանդիպումից հետո Մակրոնը պատրաստվում է զրուցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։