«Եվրոպան չի կարող ռուսական էժան գազը փոխարինել ամերիկյան թանկարժեք հեղուկացված բնական գազով»․ Հունգարիայի վարչապետ
Աշխարհ«Եվրոպան չի կարող ռուսական էժան գազը փոխարինել ամերիկյան թանկարժեք հեղուկացված բնական գազով»։ Այս մասին BBC-ն հայտնում է իր տելեգրամյան ալիքում` Kossuth Rádió ռադիոկայանին հղումով։
Հունգարիայի վարչապետ Օրբանը հավելել է, որ նման առաջարկները համարում է «աբսուրդ» և վնասաբեր ազգային տնտեսությանը։ Օրբանը նաև հիշեցրել է, որ որոշ եվրոպական երկրներ ելք չունեն դեպի ծով և հեղուկացված բնական գազի տերմինալներ, ուստի չեն կարող հրաժարվել ռուսական ներմուծումից։
«Խոսքը երեկոյան սվիտեր հագնելու և ջեռուցումը մի փոքր անջատելու կամ գազի համար մի քանի ֆորինտ ավել վճարելու մասին չէ, այլ այն, որ եթե Ռուսաստանից էներգիայի աղբյուրներ չլինեն, Հունգարիայում էներգիա չի լինի»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։