Իրանը Արևմուտքի պատժամիջոցներից խուսափելու միջոցներ է առաջարկել Ռուսաստանին
ԱշխարհԻրանի իշխանությունները Ռուսաստանին առաջարկում են միջոցներ` հակազդելու արևմտյան պատժամիջոցներին, ինչպես նաև փոխշահավետ համագործակցություն` ներկա պայմաններում։ Այս մասին հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխնախագահ Մոհսեն Քարիմին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Քաղաքական գործիչը, մասնավորապես, խոսել է երկրների միջև ազգային արժույթներով առևտրի հնարավորության մասին։
«Իրանը, հիմնվելով վերջին տարիներին պատժամիջոցների տակ գտնվելու իր հարուստ փորձի վրա, ամերիկյան տիրապետությունից և թշնամական երկրների ազդեցությունից դուրս գալու համար ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, որոնք էլ առաջարկել է ռուսական կողմին»,- ասել է նա։