Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են կատարել
ԱշխարհԱյսօր՝ ապրիլի 1-ին, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Զապորոժյեի շրջանում գերիների փոխանակում է տեղի ունեցել։ 86 ուկրաինացի զինվոր ազատ է արձակվել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։
Տիմոշենկոյի խոսքով՝ ռուսական գերությունից ազատվել է 86 ուկրաինացի զինծառայող։ Նրանց թվում է 15 կին։ Նա նաև նշել է, որ ազատ արձակված զինծառայողներն արդեն ապահով վայրում են և այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։
Փոխանակման մանրամասները չեն հաղորդվում, չի հաղորդվում, թե քանի ռուս գերի է Ուկրաինան փոխանացել իր զինվորականների դիմաց։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ փոխանակումը տեղի է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանով։