ՆԱՏՕ-ն ստեղծվել է ագրեսիայի համար. Պեսկով
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) ստեղծվել է ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Արևմուտքում եղել են, կան և կլինեն երկակի ստանդարտներ: ՆԱՏՕ-ն ագրեսիայի համար ստեղծված կազմակերպություն է»,- ասել է Պեսկովը «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատել էր ՆԱՏՕ-ին` ռազմական բլոկի խաղաղ բնույթի մասին ստելու համար։ Որպես օրինակ՝ նախագահը բերել է Իրաքը, Լիբիան և Աֆղանստանը, որոնք սեփական փորձով են համոզվել դրանում։ Պուտինի խոսքով` ՆԱՏՕ-ն իրականում Ռուսաստանին է նշանակել որպես գլխավոր հակառակորդ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ