Միջերկրական ծովում ավելի քան 90 ներգաղթյալ է մահացել
ԱշխարհԱվելի քան 90 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովում նավի խորտակման հետևանքով։ Նրանք փորձում էին Լիբիայից հասնել եվրոպական ափեր։ Իտալական Avvenire թերթի տվյալներով՝ փչովի նավակում մոտ 100 մարդ է եղել, գրում է ՏԱՍՍ֊ը։
Այս տեղեկությունը, ինչպես նշում է հրատարակությունը, հիմնված է չորս մարդու ցուցմունքների վրա, որոնք փրկվել են Algria 1 տանկերի անձնակազմի կողմից, որը գտնվում էր նավաբեկության գոտում։ Նավը շարժվում էր դեպի Լիբիա։ Ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ փրկվածներին հետ չեն ուղարկում Լիբիա և պահանջում են «անվտանգ նավահանգիստ» տրամադրել նրանց ափին իջնելու համար։