Մակրոնը կոչ է արել սահմանափակել Ռուսաստանից նավթի և ածուխի արտահանումը Բուչայում տեղի ունեցած սպանությունների պատճառով
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ հստակ նշաններ կան, որ ռուսական զորքերը պատասխանատու են Ուկրաինայի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության համար։
«Կան շատ հստակ ապացույցներ, որոնք մատնանշում են ռազմական հանցագործությունները: Քիչ թե շատ պարզ է, որ ռուսական բանակը պատասխանատու է Բուչայի սպանությունների համար», - ասել է Մակրոնը France Inter ռադիոկայանին: Այս մասին հայտնում է BBC-ն։
Նա ասաց, որ սահմանափակումները հատկապես ցավալի կլինեն Ռուսաստանի համար, եթե դրանք ազդեն նավթի և ածխի արտահանման վրա։ Մակրոնի խոսքով՝ առաջիկա օրերին Ֆրանսիան նման քայլերը կհամակարգի ԵՄ իր գործընկերների՝ «հատկապես Գերմանիայի հետ»։ Նա նաև առաջարկում է, որ ԵՄ-ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ռուսների դեմ։
Հարկ է նշել, որ Մակրոնը չի հիշատակել ռուսական գազի հետ կապված պատժամիջոցները, որին բաժին է ընկնում ԵՄ բնական գազի ներմուծման մոտ 40%-ը։