Բաստրիկինը հանձնարարել է ուսումնասիրել Բուչա քաղաքում քաղաքացիական անձանց սպանության մասին տեղեկությունները
ԱշխարհՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը գլխավոր քննչական վարչությանը հանձնարարել է վերլուծել Կիևի շրջանի Բուչա քաղաքում քաղաքացիական անձանց սպանության մասին տեղեկությունները։ Բաստրիկինի խոսքով՝ սպանության մասին նյութերի տարածումը պետք է ստուգվի ռուսական բանակի գործունեության մասին «կեղծ» հոդվածով՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3, հանցագործության համար։
Ինչպես ընդգծվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, ըստ ՌԴ ՊՆ-ի, «Կիևի ռեժիմի կողմից հրապարակված բոլոր նյութերը նշված բնակավայրում ռուս զինծառայողների հանցագործությունների վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը»: