Զելենսկին՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելու մասին
ԱշխարհBBC լրատվականը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Բուչա, որտեղ հայտնաբերվել են խաղաղ բնակիչների կոտորածների ապացույցներ։ Նա ավերված ռուսական տեխնիկայով զննել է ճանապարհը և զրուցել տեղի բնակիչների հետ։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ ու ցեղասպանություն է իրականացրել Ուկրաինայում։ BBC-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նա դեռևս հնարավո՞ր է համարում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարել, Զելենսկին ասել է.
«Այո, քանի որ Ուկրաինան պետք է խաղաղություն գտնի: Մենք 21-րդ դարի Եվրոպայում ենք: Մենք կշարունակենք մեր դիվանագիտական և ռազմական ջանքերը»:
Ռուսաստանը հերքում է Բուչայի ջարդերին իր զինվորականների մասնակցությունը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հրապարակված ցուցմունքները բեմադրված է անվանել։