Մարիուպոլի դրամատիկական թատրոնը՝ ռմբակոծությունից հետո (լուսանկարներ)
ԱշխարհՄարտի 16-ին ավիահարված է հասցվել Մարիուպոլի դրամատիկական թատրոնին, որի նկուղում ռմբակոծություններից թաքնվում էին քաղաքի բնակիչները։ Ուկրաինական կողմը թատրոնի վրա հարձակման մեջ մեղադրել է ռուս զինվորականներին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը դրամատիկական թատրոնի շենքի վրա հարձակումն անվանել է «սադրանք», որը, ըստ ռուս զինվորականների, պայթեցրել են ներսում պատանդներ պահած «Ազովի» անդամները։
Մարտի 25-ին Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնել է, որ Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։