Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Ժնևի կոնվենցիան խախտելու մեջ
Աշխարհ«Ռուսաստանը կոպտորեն խախտում է ռազմագերիների հետ վարվելու Ժնևյան կոնվենցիան»,-այս մասին հայտարարել է Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան։ Նրա խոսքով՝ գերությունից ազատված ուկրաինացի զինծառայողները խոսել են վատ վերաբերմունքի մասին. նրանց պահել են դաշտերում, փոսերում, ավտոտնակներում։
«Պարբերաբար նրանց հերթով հանում էին, հրացանի կոթով ծեծում, ականջին կրակում, վախեցնում։ Զմեյնի կղզու տղաներին, որոնց տարել էին Սևաստոպոլ, տեղի լրագրողները սկսեցին օգտագործել քարոզչության համար»,- ասել է Դենիսովան։