Բայդենը հայտարարել է, որ Բուչայում տեղի ունեցածը «ցեղասպանություն» չէ
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Բուչայի իրադարձությունները «պատերազմական հանցագործություն» են, բայց ոչ «ցեղասպանություն»։
«Ոչ, ես կարծում եմ, որ դա պատերազմական հանցագործություն է», - պատասխանել է Բայդենը հարցին, թե արդյոք իր կարծիքով դա «ցեղասպանություն է»:
Ավելի վաղ սոցիալական ցանցերն ու արեւմտյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել Կիեւի մերձակայքում գտնվող Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների մասին։ Ուկրաինայի իշխանությունները ողբերգության մեջ մեղադրել են ռուսական զորքերին, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարվածը որակել է որպես «ցեղասպանություն»։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերքում է ռուսական կողմի մասնակցությունը խաղաղ բնակչության դեմ իրականացված վայրագություններին։ Ռուսաստանը նաև պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Բուչայում ստեղծված իրավիճակը։