ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու Ռուսաստանի փորձը հաջողությամբ չպսակվեց․ Լավրով
ԱշխարհՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ գումարելու Ռուսաստանի երկրորդ փորձը «հաջողությամբ չպսակվեց», ինչպես եւ առաջինը։ Նա հիշեցրել է, որ նախօրեին ռուսական կողմը պահանջել էր Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել ուկրաինական Բուչայում տիրող իրավիճակի շուրջ, սակայն նախագահող Մեծ Բրիտանիան դեմ էր արտահայտվել, հայտնում է MK-ն։
«Մեր այսօրվա փորձը նույնպես հաջողությամբ չպսակվեց»,- ասել է Լավրովը։
Միաժամանակ նա հավելել է, որ ռուսական կողմը մտադիր է շարունակել «բացահայտել ֆեյքերը»՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության վերաբերյալ։