Պեսկովը Կադիրովին կոչ է արել հայրենասիրության հարցում մրցություն չսկսել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադրիովի քննադատությանը հայտարարությունից հետո, որ ինքը հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին հայրենասեր է համարում, թեեւ նա ժամանակավորապես լքել է երկիրը։ Պեսկովը ներկայացրել է «հայրենասիրություն» հասկացության իր բնորոշումը։
«Դա սերն է հայրենիքիդ հանդեպ, պատրաստակամությունը ցանկացած զոհողության հանուն երկրի, երբ դրա կարիքը կա։ Հենց դա էլ հայրենասիրությունն է։ Եվ ամենն, ինչ այդ հասկացության մեջ տեղավորվում է, հենց հայրենասիրությունն է»,- պարզաբանել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։
Նա հավելել է, որ մրցությունը, թե ով է ավելի շատ հայրենասեր, հազիվ թե հարկավոր լինի, «հատկապես այս պահին»։
Հիշեցնենք, բելառուսական ալիքին տված հարցազրույցում Պեսկովը հայտարարել էր, որ Իվան Ուրգանտը մեծ հայրենասեր է։ Կադիրովը չէր գնահատել այդ հայտարարությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ