Սպիտակ տանը կարծում են, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել «ամիսներ»
ԱշխարհԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ երկրի իշխանությունների կարծիքով՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տեւել «ամիսներ»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հաջորդ փուլը կարող է չափվել ամիսներով կամ ավելի երկար», - ասաց Սալիվանը:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը կարող է ձգձգվել։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին իր հերթին նշել է, որ Վաշինգտոնը հույս ունի, որ Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցները կփոխեն Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը և կդադարեցնեն հակամարտությունը Ուկրաինայում։