Թափանցիկ տաբատ և մերկ մարմնի վրա պիջակ․ Քայլի Ջենները, կարծես թե, հաղթահարել է դեպրեսիան
ԱյլՓետրվարի 2-ին մոդել և գերաստղ Քայլի Ջենները երկրորդ անգամ մայրացավ, որից հետո բավականին երկար ժամանակ չէր երևում մարդաշատ վայրերում, ինչպես նաև ակտիվ չէր սոցցանցերում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մոդելը հետծննդաբերական դեպրեսիայի մեջ է և նրան մեծ աջակցություն և սրտացավություն են ցուցաբերում` թե ամուսինը և թե ընտանիքի մյուս անդամները։
Քայլիի ինստագրամյան էջից, պարզ է դառնում, որ նա, կարծես թե, արդեն դուրս է եկել այդ դեպրեսիայից։
Նախօրեին Քարդաշյանների նոր հեռուստածրագրի ժամանակ Քայլին առաջին անգամ հանդես եկավ հանրությանը։ Նա ներկայացել էր իրեն հատուկ համարձակ կերպարով՝ թափանցիկ տաբատով և մերկ մարմնի վրա պիջակով։