Ֆաբինյոն վնասվածք է ստացել
Սպորտ
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն վնասվածք է ստացել։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչը։
Բրազիլացի ֆուտբոլիստը փոխարինվել էր «Աստոն Վիլայի» դեմ Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հանդիպման 30-րդ րոպեին։ Նա ծնկատակի ջլի հետ կապված խնդիր ունի, հաղորդում է Daily Mail-ը։ «Լիվերպուլը» «Աստոն Վիլային հաղթել էր 2։1 հաշվով։
Անգլիայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին։ «Լիվերպուլը» կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ։
Մայիսի 28-ին էլ «Լիվերպուլը» Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ