Կոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառով Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Մեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Թուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասին 89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակել Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն Սիմոնյան Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակ 

Նախկին թաղապետի բնակարանն ու ավտոմեքենան կալանքի տակ են․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին եւ նրա կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքը կալանքի տակ է: Հայցը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ միջնորդելով գույքի վրա կալանք կիրառել՝ որպես հայցի ապահովման միջոց: Տպավորություն է, թե Ռուսլան Բաղդասարյանն ահռելի քանակության գույք ունի: Ի՞նչ գույքի մասին է խոսքը: «Այս փուլում գույքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- պատասխանում են դատախազությունից: Սակայն մենք պարզեցինք, որ խոսքն ընդամենը մեկ բնակարանի եւ մեկ «Camry» ավտոմեքենայի մասին է: Ռուսլան Բաղդասարյանին ծանուցել են գործընթացի վերաբերյալ: Նրա փաստաբան Հրանտ Անանյանը «Հրապարակին» հայտնեց, որ առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, քանի որ նոր է ստացել գործի նյութերը եւ դեռ մանրամասն չի ծանոթացել դրանց: 

Որոշ տեղեկություններ որսալ, այնուամենայնիվ, հաջողվեց: Պարզվում է՝ դատախազությունը ոչ թե հայց է ներկայացրել, այլ լուրջ ու քրտնաջան աշխատանք է կատարել՝ վերհանել է, թե ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանը որքան ծախս է կատարել վերջին 20 տարվա ընթացքում, ապա հաշվել է նրա գրանցված եկամուտը եւ, համեմատելով թվերը, որոշել, որ նախկին թաղապետի ծախսերը գերազանցում են գրանցված եկամտի չափը:   

«Հիմա ընդամենը նայում ենք՝ ճի՞շտ են հաշվել, թե՞ ոչ, որովհետեւ տարիների հաշվարկ են կատարել: Երկրորդ հարցն էլ այն է, որ արդյոք, եթե իրենք գրանցված եկամուտ չեն տեսել, նշանակո՞ւմ է, որ դա անօրինական եկամուտ է եղել: Այսինքն՝ միանձնյա ուսումնասիրություն է կատարվել, առանց կոնկրետ փաստարկներ նախանշելու: Հիմա ուսումնասիրության փուլում ենք, ծանոթանալուց հետո մենք էլ դիրքորոշում կհայտնենք»,- ասում է Հրանտ Անանյանը: 

Փաստաբանը վրդովված է այն հանգամանքից, որ առանց իր պաշտպանյալին ծանուցելու, առանց նրա փաստարկները լսելու, առանց կարծիքը հաշվի առնելու միանգամից «ավտոմատ» մտցրել են հրապարակային դաշտ՝ հաղորդագրություն տարածել, խաղալով նրա հեղինակության հետ: Նա կարծում է, որ Դավթաշենի նախկին թաղապետի նկատմամբ իրականացվող գործընթացում քաղաքական կոմպոնենտ կա: «Մի բնակարան ու մի ավտոմեքենա ունեցողի հետեւի՞ց են ընկել»,- հարցնում է նա: 

Իշխանությունների բացասական վերաբերմունքը ՀՀԿ-ական Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ ձեւավորվել է դեռեւս 2019 թվականին, երբ վերջինս կոնֆլիկտ էր ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Այն ժամանակ Մարությանի եւ նիկոլականների առուները դեռ չէին բաժանվել, իսկ Բաղդասարյանը տարբեր առիթներով անխնա քննադատում էր Հայկ Մարությանին՝ մեղադրում էր նրան անարդյունավետ ու քաղաքի բյուջեի համար թանկ, «երեւանցիների» հաշվին աղբահանություն կազմակերպելու, մայրաքաղաքն «ուզվոր Կարապետ» սկզբունքով կառավարելու, տնտեսվարողներից ու սփյուռքից գումարներ մուրալու մեջ: 

Այն ժամանակ իշխանությունները Բաղդասարյանի դեմ գործ էին հարուցել մի քանի հոդվածով՝ է՛լ յուրացում, է՛լ պաշտոնեական կեղծիք, է՛լ փաստաթղթերի կեղծում: Տարել էին կալանքի, սակայն դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, հետո էլ գործը կարճվել էր՝ հիմքեր չլինելու պատճառով: Սակայն իրավապահները ոչ մի կերպ չեն ցանկանում հանգիստ թողնել Բաղդասարյանին: 

Ըստ Հրանտ Անանյանի՝ Բաղդասարյանին եւ նրա կնոջը պատկանող գույքի վերաբերյալ վարույթն ածանցվել է հենց այս կարճված գործից, որպեսզի քրեականից դուրս վարույթ լինի: «Օրենքը շատ անհստակ է այս մասով: Ստացվում է՝ մեկին կարող են որպես մեղադրյալ ներգրավել, հետո մի ժամանակ անց կարճել, բայց այն, որ մեղադրյալ են ներգրավել, դա արդեն առիթ է, որ նրա նկատմամբ ապօրինի գույքի հետ կապված ուսումնասիրություն սկսվի: Եվ այն, որ նախնական գործն արդարացման հիմքով կարճվում է, էլ ոչ մեկին չի հետաքրքրում»,- բացատրում է Հրանտ Անանյանը: Այսպես՝ իշխանության քննադատները, անցանկալիները մշտապես պահվում են գույքի բռնագանձման դագանակի տակ, իսկ քրեական վարույթները լավ առիթ են այդ վարույթները հարուցելու համար, անկախ դրանց հետագա ճակատագրից»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ
Ամենադիտված