Վրացի «օրենքով գողի» որդիները կարող են ներգրավված լինել Հայաստանում հանցագործությունների մեջ
ԱյլՀանգուցյալ «օրենքով գող» «Դաթո Թբիլիսցիի» ձերբակալված որդիները` Գուկա և Դավիթ Կակուլիաները, կարող են ներգրավված լինել Հայաստանում հանցագործությունների մեջ, ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում, փոխանցում է Սպուտնիկ Վրաստանը։
Թբիլիսիում ձերբակալվել են Կակուլիա եղբայրները՝ Թբիլիսիի կենտրոնում սպանության փորձի գործով։ Նրանք մեղադրվում են նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու ու սահմանն ապօրինի հատելու մեջ։
«Վրաստանի իրավապահ մարմինները իրավական համագործակցության շրջանակներում ակտիվորեն համագործակցում են Հայաստանի համապատասխան իրավասու մարմինների հետ՝ մեղադրյալի կողմից Հայաստանում հանցագործություն կատարելու հետ կապված»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։
Հետաքննության նյութերի համաձայն՝ Թբիլիսիի կենտրոնական թաղամասում մեղադրյալը 2022 թվականի մայիսի 27-ին մի քանի կրակոց է արձակել մարդկանց ուղղությամբ։
Կրակոցների արդյունքում 1 հոգի ստացել է բազմաթիվ վնասվածքներ, բացի այդ, մեկ հոգի, ով կրակոցի պահին եղել է այդ վայրում, վիրավորվել է ոտքից։
Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալներն ապօրինի հատել են Վրաստանի սահմանը և երկրում ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, որը պահել են վարձակալած բնակարանում։
Մեղադրանքով Կակուլիա եղբայրներին սպառնում է 13-ից 17 տարի ազատազրկում։