Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է (տեսանյութ)
ՍպորտՀռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը պարգեւատրության արարողության ընթացքում Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայկ Պապիկյանը 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Սաբիր Ջաֆարովին հաղթել էր 3։2 հաշվով։
Հայկ Պապիկյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10։0 հաշվով հաղթելով լատվիացի Վիլիամս Լուտկեւիչսին։ Քառորդ եզրափակչում նա 10։0 հաշվով հաղթել էր մոլդովացի Պավել Անդրուսկային։ Կիսաեզրափակչում 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարցել Նագիին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում