Գերմանիան եւ նրա դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Աշխարհ«Գերմանիան եւ նրա դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստաալիքի եթերում։
«Այս գործընթացը շարունակական է։ Հասկանալի է, որ դա նույնը չի լինի, ինչ եթե նա ՆԱՏՕ-ի անդամ լիներ»,- ասել է նա։
Շոլցի խոսքով՝ դիվանագիտական դաշտում «զգույշ նախապատրաստություններ» են իրականացվում այդ հարցի համար։