ԱՄՆ կոնգրեսականը դեմ է Ուկրաինային ուղղված նոր օգնության փաթեթին
ԱշխարհԱՄՆ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Մոսկվայի հետ «վստահվածների պատերազմը»։
Նրա խոսքով` հակամարտություն են փնտրում միայն նրանք, ովքեր «դրանից փող են աշխատում», այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները, Պենտագոնի տարբեր կապալառուները և քաղաքական խորհրդատուները, գրում է Press TV-ն։
Նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց Կիևին 820 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որի արդյունքում Բայդենի օրոք Ուկրաինայի կառավարությանը ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունը հասավ 7,6 միլիարդ դոլարի, նշում է հրատարակությունը։