Ջոնի Դեփն անճանաչելիորեն փոխվել է (լուսանկարներ)
ԼուսանկարներԱմերիկացի դերասան Ջոնի Դեփը հանրությանը ներկայացել է նոր սանրվածքով՝ նախկին կնոջ՝ Էմբեր Հերդին դատարանում հաղթելուց հետո։ Համապատասխան լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
59-ամյա Դեփին նկատել են Փարիզի օդանավակայանում, երբ նա գնում էր իր անձնական ինքնաթիռը նստելու՝ հաջորդ ֆիլմում դերի համար լսումներից հետո: Պապարացիները նրան նկատել են բեժ եզրերով բաճկոնով, սև ջինսե տաբատով և կոպիտ կոշիկներով։ Որպես աքսեսուարներ՝ Դեփն ընտրել է գլխարկը, բորդո գույնի բանդանա, ավիատորի ակնոց ու մի քանի մատանի։
Լրագրողները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ դերասանը փոխել է իր կերպարը դատավարության ընթացքում Հերդին հաղթելուց հետո։ Տեղադրված կադրերում երևում է, որ դերասանը սափրել է մորուքն ու բեղերը և մազերը հյուսել է այն սովորական պոչիկի փոխարեն, որը նա նախընտրում էր կրել Վիրջինիայի Ֆեյրֆաքս քաղաքում գրեթե երկամսյա դատական լսումների ժամանակ: