Ուգանդացի «մարգարեն» հայտարարել է, թե մեքենայով թռել է դրախտ և հանդիպել Հիսուսին
ԱյլՈւգանդայից ինքնահռչակ «մարգարե» Ուիլյամ Սոզին պատմել է, որ մայրուղով վարելիս Քրիստոսն իրեն մեքենայով տարել է դրախտ, որտեղ ինքը պատիվ է ունեցել անձնական զրույց ունենալ Աստծո հետ։ Այս մասին հայտնում է Matooke Republic պորտալը։
«Ես գալիս էի այստեղ Էնտեբե արագընթաց մայրուղով և հիշում եմ, թե ինչպես մեքենան բարձրացրավ, և ես հայտնվեցի լույսով և առատությամբ լի վայրում: Այնտեղ ինձ ասացին, որ դա դրախտն է, ուստի, երբ հասա այնտեղ, առաջին անգամ հանդիպեցի Հիսուսին դեմ առ դեմ, այնտեղ հանդիպեցի նաև հորս, որովհետև հայրս հովիվ էր»,- պատմել է տղամարդը։
Նրա խոսքով՝ Հիսուսը իրեն ասել է, որ խոնարհվի իր առաջ, որից հետո ինչ-որ չիպ է մտցրել իր ուղեղի մեջ, ինչի շնորհիվ ինքն այժմ «մարգարեության շնորհ» ունի։