Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) 

Ես բնապահպանների գործունեությունից սոցիալիզմի հոտ եմ առնում

Հայկական Մամուլ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականի թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել սոցիալական կայքերում: Արամ Հարությունյանի հրաժարականն են պահանջում անգամ այն բնապահպան ակտիվիստներն ու բնապահպան կազմակերպությունները, որոնք միշտ չէ, որ առաջնորդվում են մասնագիտական և քաղաքացիական բարեխղճության սկզբունքներով: Խոսքը գրանտակերների մասին է, և սա այն դեպքերից է, երբ հասարակության տարբեր շերտերի կարծիքն ու շահը համընկում են` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նվազագույնը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Բայց խոսքն հիմա այս մասին չէ:

Արամ Հարությունյանի հրաժարականի թեման երկրորդ շնչառություն ստացավ օրեր առաջ, երբ առաջ եկավ Խաչաղբյուր համայնքում ՀԷԿ կառուցելու խնդիրը: Բանը հասավ այնտեղ, որ հայտարարվեց, թե գյուղական համայնքի ողջ ժողովուրդը գալու և կառավարության առջև բողոքի ակցիա է իրականացնելու`շինարարությունը կանխելու համար: Առհասարակ, վերջին շրջանում ՀԷԿ կառուցողների և բնապահպանների միջև լարվածությունը գնալով մեծանում է: Ի՞նչն է խնդիրը, ուղորդվո՞ւմ են այս գործընթացները, թե՞ ոչ. այս թեմայի շրջանակներում «Չորրորդ Ինքնիշխանություն»-ը զրուցել է Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի հետ:

-Տիկին Նահապետյան, վերջերս կարծես ՀԷԿ կառուցողների ու բնապահպանների ջրերը մի առվով չեն հոսում: Բանը հասավ նրան, որ բնապահպան ակտիվիստները պահանջում են պաշտոնանկ անել բնապահպանության նախարարին և դադարեցնել ՀէԿ-երի լիցենզավորման ընթացքը:

-Ինձ համար առավել քան տարօրինակ է նման դիրքորոշումը, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ բնապահպան ակտիվիստներն առաջինը պետք է շահագրգռված լինեին Հայաստանում ՀԷԿ-երի քանակի ավելացմամբ, քանի որ հիդրոէներգիան ամբողջ աշխարհում համարվում է էկոլոգիապես ամենամաքուրը, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իրոք սիրում են բնությունը, տրամաբանորեն պետք է պայքարեն էկոլոգիապես ոչ մաքուր էներգետիկայի դեմ, որ բնությանը հասցված վնասը շատ ավելի մեծ է ու անվերականգնելի: Հայաստանում ապրող բնապահպանները չգիտես ինչու ակտիվ պայքարում են հիդրոէներգետիկայի, այսինքն՝ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի զարգացման դեմ: Այդ պայքարը պատճառաբանել բնության նկատմամբ անհուն սիրով՝ ծիծաղելի է: Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնանկության պահանջին, կարծում եմ անկախ ներկա նախարարի անձից, բնապահպանները նման պահանջ իրենց օրակարգում միշտ ունենալու են, վստահ եմ՝ նույնիսկ եթե 10 նախարար փոխվի, այդ պահանջը միշտ լինելու է:

-Բնապահպաններն ասում են, որ ՀԷԿ-ի կառուցումը միջամտություն է բնության մեջ, որն անթույլատրելի է:

-Ցավոք, մարդու ցանկացած գործունեություն այս կամ այն չափով միջամտություն է: Միջամտություն է նույնիսկ քայլելն ու խոտ տրորելը, այստեղ կարևոր է, որ միջամտությունը հասցվի նվազագույնի: Կրկնում եմ, հիդրոէլեկտրակայանը էլեկտրաէներգիա ստանալու ամենամաքուր  և բնությանը չվնասող եղանակն է: Այն ամենափոքր միջամտություն պահանջողներից է: Հրաժարվել ՀԷԿ-երից, պատճառաբանելով բնությանը չմիջամտելու իրողությունը, նշանակում է ընդհանրապես հրաժարվել էլեկտրաէներգիա սպառելուց և.. քաղաքակրթությունից:

Բնության նկատմամբ միլիոնավոր անգամ ավելի լուրջ միջամտություններ կան հենց նույն էներգետիկ բնագավառում: Այդ երիտասարդների` բնության նկատմամբ սիրո վրա չեմ ուզում կասկածել, սակայն որոշ ակտիվիստների ոչ կոմպետենտության  մասով արդեն նույնիսկ համոզված եմ: Իմ ասածը 4-5-րդ դասարանի ֆիզիկայի գիտելիքների մակարդակի է, ցավում եմ, որ որոշ ակտիվիստներ այս տարրական բանը կամ չեն գիտակցում, կամ էլ միգուցե ձեռնտու չէ գիտակցելը: Այդ ինչպես է, որ ամբողջ աշխարհի` ԱՄՆ-ի, Եվրոպական բնապահպան ակտիվիստները հացադուլ են անում` պահանջելով իրենց երկրների կառավարություններից անցում կատարել էկոլոգիապես մաքուր էներգիայի, իսկ մերոնք` հակառակը: 

-Կոնկրետ վերջին գործընթացին հետևում ե՞ք: Ի՞նչ դիտարկումներ ունեք Խաչաղբյուրի ՀԷԿ-ի շինարարության հետ կապված: 

-Իհարկե, աշխատանքի բերումով հետևում եմ ՀՀ բոլոր ՓՀԷԿ-երի հետ կապված գործընթացներին և այդ առումով Խաչաղբյուր ՓՀԷԿ-ը բացառություն չի: Սեփականատերերին ծանոթ չեմ, կցանկանայի ավելի խորքային ուսումնասիրել այս խնդիրը, սակայն այսօր գործընթացին հետևում եմ լրատվությամբ և ֆեյսբուքով: Դիտարկումներս հետևյալն են. հասարակական կազմակերպությունները, որոնք ներգրավված են բնապահպանական խնդիրներում, իրենց քարոզչությունում հիմնականում օգտագործում են կեղծ ու բացահայտ սուտ տեղեկություններ:

 -Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակով:

-Երևի նպատակ ունենալով հասարակության շրջանում տագնապի զգացում առաջացնել և նաև միգուցե ստանալ գյուղացիական ապստամբության տպավորություն: Օրինակ՝ լրատվամիջոցներով տիրաժավորվեց մի սուտ, որ իբր մի ամբողջ գյուղ ոտքի է ելել և գալիս է Երևան գրոհելու բնապահպանության նախարարությունը: Հաջորդ օրը ականատես եղա՝ ինչպես 2500 հոգանոց համայնքից 5-6 հոգի եկել էին ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիային: Տարածվում էր ինֆորմացիա, որ գյուղը 20 օր զրկված է խմելու ջրից, հետագայում այդ լուրը նույնպես հերքվեց հենց բողոքող գյուղացիների կողմից:

Ինձ համար մինչև հիմա տարօրինակ է, թե ինչու մի գյուղի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի վիճարկվում է միանգամայն այլ գյուղի բնակիչների կողմից: Ու ընդհանրապես, երբ ընթերցում եմ ակտիվիստների հրապարակած կանխատեսումները՝ երբեմն անկարող եմ լինում ժպիտս թաքցնել: Ասենք, մեկը կարող է գրել, որ «եթե այսպես շարունակվի, գյուղերում կսկսվեն ծնվել երկգլխանի մարդիկ, կամ հաշմանդամ երեխաների թիվը կավելանա»: Նման հայտարարությունների հիմքում պետք է ընկած լինեն ինչ-որ գիտական հետազոտություններ, սակայն դրանք մերկապարանոց հայտարարություններ են, ու կարծում եմ՝ նախատեսված են մարդկանց մեջ խուճապային տրամադրություններ ստեղծելու միջոցով նրանց ներգրավել նմանատիպ շարժումներում:

Ես կցանկանայի հիշեցնել, որ նախորդ դարասկզբի վերջերին մեր ժողովուրդը ծանոթացավ «կոմպետետն» բնապահպանների հետ, որոնց թեթև ձեռքով փակվեց ատոմակայանը, ու ՀՀ ամբողջ ազգաբնակչությունը մատնվեց ցրտի ու մթի: Թե ինչքան հաշմանդամ երեխաներ ծնվեցին ու ինչքան մարդիկ տարբեր հիվանդություններից մահացան այդ վայ «բնապահպանների» գործունեության արդյունքում՝ դա միայն այդ վայ «բնապահպաններին» է հայտնի: Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանում բնապահպանները դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու:

-Հայտնի իրողություն է, որ ՀԷԿ-երի թիկունքում կանգնած են խոշոր գործարարներ ու նրանց շահերը: Բնապահպանական բազմաթիվ շարժումներ հաջողության են հասնում այն պարզ պատճառով, որ «խոշոր գործարար» երևույթը մեր երկրում ասոցացվում է բացասական երևույթների հետ:

-ՀԷԿ-ը թանկարժեք և ահռելի ներդրում պահանջող բիզնես է և շատ բնական է, որ այդ բիզնեսում հիմնականում գործում են մարդիկ, ովքեր խոշոր, կայացած գործրարներ են համարվում: Սա շատ բնական է: Ձեր հարցը շատ տեղին ու հետաքրքիր էր, որովհետև ես բնապահպանների գործունեությունից սոցիալիզմի հոտ եմ առնում, համայնավարական կոչեր եմ լսում, կուլակաթափման ակնարկներ եմ զգում: Դա մենք անցել ենք: Մասնավոր սեփականությունը ամբողջ դեմոկրատկան աշխարհում խստագույնս պաշտպանված է, իսկ Հայաստանը չի կարող բացառություն լինել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ
Ամենադիտված