Մեր տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց շարունակում է աճել. Պապոյան
Քաղաքական
Մեր տնտեսությունը հարված ստացավ, բայց ճգնաժամի մեջ չընկավ, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով Հայաստանից արտահանման սահմանափակումների մասին։
«Այո, մեծ հարված է ստացել մեր տնտեսությունը, բայց այդ մեծ հարվածի արդյունքում մեր տնտեսությունն աճել է առաջին կիսամյակում 6 տոկոսով։ Սա տնտեսական աճն եմ ասում։ Մեր տնտեսությունը, ըստ էության, բարձր տնտեսական աճի ցուցանիշներ է ցույց տալիս, հասկանալի է, որ եթե այդ հարվածը չլիներ, տնտեսական աճը կլիներ շատ ավելի բարձր»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը