5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել
Իրավունք
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17.17–ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, եւս 11–ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը