Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ 

ՌԴ-ն Ադրբեջանին եւ Իրանին առաջարկել է միասնական լոգիստիկ օպերատոր ստեղծել «Հարավ-Հյուսիս» միջանցքի համար. «Ъ»

Համաշխարհային Մամուլ

Ռուսաստանն Ադրբեջանին եւ Իրանին առաջարկել է միասնական լոգիստիկ օպերատոր ստեղծել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում՝ արդեն գործող ЕРА միավորված տրանսպորտային-լոգիստիկ ընկերության (ՄՏԼԸ) մոդելով, որը հավասար սկզբունքներով տնօրինում են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի երկաթուղիները։ Բայց, ի տարբերություն, ЕРА ՄՏԼԿ-ի, նոր ուղղությամբ երկաթուղին անբավարար է զարգացած, այն նույնիսկ լրիվ էլ չէ։ Ուղիների զարգացումն ավելի ակտիվ է Ռուսաստան-Ադրբեջան գծով, քան Իրանի հետ Ադրբեջանի սահմանով, որտեղ բեռնահոսքը չի գերազանցում 500 հազար տոննան, իսկ Ռուսաստանի համար աշխատանքը տարածաշրջանում բարդանում է Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությամբ, գրել է «КоммерсантЪ»-ը։

«Առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը հոկտեմբերի 28-ին Բաքվի Եվրասիական համաժողովում առաջարկել է արեւմտյան երթուղում ձեւավորել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցք (ՄՏՄ) (Ռուսաստանից Անդրկովկասով Իրան եւ հետո Հնդկաստան եւ այլ երկրներ) Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համատեղ երկաթուղային օպերատորով, որը «կապահովի միջանցիկ սպասարկում եւ լոգիստիկ ծառայությունների բարձր մակարդակ»։

Որպես նման նախագծի օրինակ պաշտոնյան նշել է ՄՏԼԿ-ն՝ ՌԵՈւ-ի կոնտեյներային օպերատորին, «Ղազախստան թեմիր ժոլին» եւ Բելառուսական երկաթուղին. «Օպերատորը կատարելու է նաեւ առաքման գործառույթներ, միմյանց կապել բեռնափոխադրման ծառայությունները, ծովային նավահանգիստների անցումները, զբաղվել բեռնափոխադրումների մաքսային եւ այլ ուղեկցմամբ։

ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալենտին Իվանովն ավելացրել է, որ նախատեսում է Իրանի եւ Ադրբեջանի հետ կնքել համաձայնագիր լոգիստիկ սպասարկումների կազմակերպման մասին. «Համաձայնագրի առարկա կդառնա տրանսպորտային-առաքման ծառայությունների համակարգային սպասարկումը «միասնական պատուհանի» ձեւաչափով՝ մասնակից երկրների հաճախորդների համար։ Այս ձեւաչափը ներառում է արտաքին առեւտրային եւ տարանցման փոխադրումների կազմակերպումը ՌԴ-ի, Ադրբեջանի, Իրանի եւ երրորդ երկրների միջեւ։ Նախատեսված կլինեն նաեւ փոխադրավարձերի, տարանցիկ մաքսային ձեւակերպման ծառայությունների վճարում, բեռնափոխադրման տեղեկատվական ուղեկցում, բեռնման, բեռնաթափման եւ երկաթուղային տերմինալներում պահելու եւ այլ ծառայություններ»։ Խոսնակները չեն նշել՝ խոսքը վերաբերում է բոլո՞ր բեռներին, թե՞ միայն կոնտեյներներին, ինչպես ՄՏԼԿ-ում։

ՄՏԼԿ-ն մասնակիցների հարաբերությունների բարդ պատմությունից հետո՝ 2018թ., ձեւավորվել է ներկա տարբերակով, որտեղ երեք երկրներից յուրաքանչյուրն ունի 33,3 տոկոս։ Այդ ժամանակվանից այն աշխատում է «առանց ակտիվների» մոդելով՝ աննշան բացառություններով։ ЕРА ՄՏԼԿ-ի կոնտեյներային բեռնափոխադրումների ծավալը Չինաստան-Եվրոպա-Չինաստան երթուղով մասնակից երկրների տարածքով արագ աճել է եւ 2021թ. հասել 692,1 հազար TEU-ի։ Բայց Եվրոպայի հետ հարաբերությունների կտրուկ վատացումը հարվածել է կոնտեյներային տարանցմանը եւ հատկապես ЕРА ՄՏԼԿ-ին։ Տարվա արդյունքներով փոխադրումների նվազումը պետք է կազմի 1,8 տոկոս՝ 68 հազար TEU։

Ի տարբերություն ՄՏԼԿ-ի երթուղու՝ Հյուսիս-Հարավ միջանցքի երկաթուղային ենթակառուցվածքն անբավարար է զարգացած եւ անգամ ամբողջական չէ. չի ավարտված Ռեշտ-Աստարա հատվածն Իրանում, որը կառուցում են արդեն երկար տարիներ։ Այնտեղ բեռներն ընդունում է ավտոտրանսպորտը։ Հյուսիս-Հարավ միջանցքի ապրանքաշրջանառությունն ավելանում է, բայց առանձին տեղամասերում։ ՌԵՈւ ԲԲԸ-ն տեղեկացրել է, որ ինն ամսում Ադրբեջանի Սամուր-Յալամա սահմանային անցմամբ անցել է 5,3 մլն տոննա բեռ՝ 55 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ։

Բայց խոսքը Ռուսաստան-Ադրբեջան հաղորդակցության մասին է, որտեղ, ՌԵՈւ ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վադիմ Միխայլովի խոսքով, երկաթուղուն բաժին է ընկնում երկրների միջեւ բեռնափոխադրումների 87-90 տոկոսը։

Իրանում իրավիճակն ավելի բարդ է։ Ինչպես համաժողովում տեղեկացրել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը, ըստ Բաքվի հռչակագրի, որը ստորագրվել է սեպտեմբերի 8-9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունների կողմից, Ադրբեջանը նպատակադրվել է մինչեւ 2030թ. տարանցիկ բեռնափոխադրումների ծավալը Հյուսիս-Հարավ ՄՏՄ արեւմտյան միջանցքով հասցնել 15 մլն տոննայի։ «Սա շատ լավ թիվ է, վերաբերում է միայն երկաթուղային փոխադրումներին։ Եթե հաշվի առնենք, որ երկաթուղով այս ուղղությամբ Իրանի տարածքում երկաթուղային բեռնային տերմինալի օգնությամբ (որը կառուցել է Ադրբեջանը) փոխադրվում է ընդամենը 500 հազար տոննա բեռ»։

«Infoline-Аналитика»-ի ղեկավար Միխայիլ Բուրմիստրովի կարծիքով՝ «Հյուսիս-Հարավ ՄՏՄ միասնական օպերատորի ստեղծումը կնպաստի պատնեշների վերացմանը։ Բայց ՌԴ-ի համար աշխատանքը տարածաշրջանում բարդանում է ադրբեջանա-հայկական հակամարտությամբ։ Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանի համար այստեղ  ընտրություն կատարելու հարց կա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման կամ արտահանվող բեռնահոսքի նվազման ռիսկի միջեւ։ Հայկական երկաթուղին ՌԵՈւ ԲԲԸ-ի կառավարման տակ է։ Բաքուն առաջ է մղում Զանգեզուրի երկաթուղային միջանցքի նախագիծը՝ Ադրբեջանի Նախիջեւանի հանրապետության հետ կապի համար՝ հիմնականում Հայաստանի տարածքով, իսկ հոկտեմբերի 29-ին վերջինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ այդ միջանցքը չի բացվելու»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ
Ամենադիտված