Նույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարար Ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆ Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ) Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել ԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ ՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Ավտովթար Վանաձորում․ երկու «Opel»-ների բախման հետևանքով 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) 

ՀՀ ՄԻՊ-ը կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

Իրավունք

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապօրինի սահմանափակել են իր պաշտպանյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը և խնդրել է աջակցել հաղորդակցության իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում:

ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պահին անձը եղել է կալանավորված: Փաստաբանի տեղեկացմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, քննիչի կողմից կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությամբ՝ մեղադրյալի այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ հարց (միջնորդություն) չի ներկայացվել դատարան, ուստի դատարանը չի անդրադարձել այդ հանգամանքին և մեղադրյալի` այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ որոշում չի կայացվել:

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Ստացված պարզաբանումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների հաշվառմամբ և նկատի ունենալով ներպետական ու միջազգային իրավական ակտերի պահանջները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն մեկ դեպքում և այդ իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել միայն մեկ պարագայում, եթե այն սահմանափակվել է կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի համապատասխան որոշմամբ, և եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է այդպիսի սահմանափակման անհրաժեշտությունը, ներառյալ ժամկետին և անձանց շրջանակին վերաբերող պայմանները:

Ըստ այդմ, Պաշտպանն արձանագրել է, որ անընդունելի և ապօրինի է Քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը առանց օրենքով սահմանված հիմքի՝ դատարանի որոշման:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ նախքան մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելը, հիմնարկը պարտավոր էր հավաստիանալ, որ առկա է դատարանի որոշում՝ խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու և  այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ: Այսպիսով, Քրեակատարողական հիմնարկը, չունենալով համապատասխան որոշում, չէր կարող կամայականորեն սահմանափակել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:

Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է կալանավորված անձի հաղորդակցության ազատության իրավունքի խախտման փաստը և իրավասու մարմիններին՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, Քրեակատարողական ծառայությանն ու Գլխավոր դատախազությանն, առաջարկել.

-️ պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն դեպքերում, երբ կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ չի սահմանափակվել մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, ապա քրեակատարողական հիմնարկը չի կարող սահմանափակել մեղադրյալի նշված իրավունքը,

-️  միասնականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ նշված որոշմամբ քննարկվող պրակտիկան՝ այն որոշակի ու կանխատեսելի դարձնելու նպատակով:

-️ դատախազական հսկողության շրջանակում ձեռնարկել պատշաճ միջոցներ այսուհետ նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համարՆույն անձանց միջև բռնության կրկնակի դեպքերը 2026-ի առաջին կիսամյակում հասել են 230-ի. ՆԳՆ նախարարԱվտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱրգենտինայում հաստատել են Բոլսոնարոյի սահմանային անցումը Ծավի խմելու ջրում սնդիկի թույլատրելի մակարդակի գերազանցում չի արձանագրվել․ ԱՆՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը2023 թվականին շոգը ռեկորդային թվով մարդկանց կյանք է խլելՀերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք (տեսանյութ) Ստամբուլում շենք է փլուզվել․ փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսելil Giornale. Մելոնին կասեցրել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը մինչև ԱՄՆ ընտրություններըԱԺ-ն վավերացրել է ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդՀՀ-ում այսպիսի վատ տնտեսական առևտրային դինամիկա չի եղել. Կարապետյան (տեսանյութ) Ավտովթար Վանաձորում․ երկու «Opel»-ների բախման հետևանքով 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոցՉինաստանի ԱԳՆ-ը չի մանրամասնել, թե արդյոք Մբապեի ներողությունը կհանգեցնի բոյկոտի մեղմացմանըՄոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին Reuters. Կատարը Իրանին է ներկայացրել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագիծՊապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել (տեսանյութ) Նիդերլանդները պատրաստ է աջակցել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացին և ԵՄ-ի հետ կապերի խորացմանը․ դեսպանՉինաստանը հայտարարել է, որ Թայվանը վաճառում է իր հիմնական արդյունաբերությունները՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարԻ՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները (տեսանյութ) Ազգային ժողովը վավերացրեց TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրըԶելենսկին հայտնել է, թե ամսական քանի Patriot հրթիռ է ուղարկում ԱՄՆ-ըԱննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց (տեսանյութ) Թրամփը նշել է, որ Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները պարտադիր չէ, որ ուղիղ լինենՕլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիրԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԷս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան (տեսանյութ) ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԱշխարհի առաջնության մասին․ այն չէր կարող հեշտ լինել. Չեմպիոն Արթուր Դավթյան (տեսանյութ) Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն ԳրիգորյանինՍտեղծվել է Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի սահմանանշանների չափագրման աշխատանքային խումբՃամբարակ-Դիլիջան ճանապարհին «ՎԱԶ»-ն ու «Գազելը» բախվել են․ 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՆեթանյահուի կուսակցությունը առաջատար է Իսրայելի խորհրդարանական ընտրություններումԻնչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան Գառնիկ Չոլաքյանն այսօր կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունումԱրմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրումԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի իրավապահ համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված քայլերըԼիլիթ Ստեփանյանից հետո պատգամավորական մանդատը կստանա Էդգար ԱռաքելյանըԹրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ոչինչ չի ստացել Ուկրաինային օգնելու համարՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպԹրամփը առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ-ի մասԲրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil Աննա Գրիգորյան․Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ«Ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ․ չքանդենք եղածը». Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինՈւկրաինան հայտարարել է SpaceX-ի օգնությամբ իր առաջին փորձնական կապի արբանյակի արձակման մասինԴիմակավորված անձինք Ավանում թալանել են բանկի վճարային տերմինալը․ գողացել են շուրջ 4 միլիոն դրամԹրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Ամենադիտված