Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

Փաշինյանը հանձնարարել է հանրային ակտիվ իրազեկում իրականացնել առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ

Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների ԱՆ-ի կողմից իրականացված աշխատանքները:

Զեկուցվել է, որ ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Առանցքային բարեփոխումների շարքում մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որը կշարունակվի հաջորդ տարի: Մշակվել է «Հանրային առողջապահության մասին օրենքի նախագիծը», տարեսկզբին հաստատվել է «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների ծրագիրը», որի շրջանակում սկսել է բժշկական հաստատությունների լիցենզավորման պայմանների վերանայման գործընթացը, նախանշվել է բուժհիմնարկներում որակի բարելավման համակարգերի ներդրում և այլն: Սա միտված է բուժհաստատությունների հավատարմագրման սահուն ընթացքի ապահովմանը: Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով պլանավորվել է բուժաշխատողների, բժիշկների լիցենզավորման համակարգի ներդրում, որոշ բուհերում մեկնարկել է բուժքույրերի բակալավրիատ ծրագիրը: Շարունակվել են ծխախոտի օգտագործման վերահսկողության, առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության խթանման ծրագրերը, «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումները, հաջող իրականացվել է «Վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագիրը»: Ընդլայնվել է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ծրագրերի շրջանակը:

Նշվել է, որ ընդլայնվել է անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակը, և շահառուներ են դարձել նաև զոհված զինծառայողների ծնողները. 2022թ. ծնվել է 105 երեխա, որից 28-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: 2023թ. շահառուների ցանկը կընդլայնվի, և կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները: Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագրի շրջանակում՝ մշակվել է նոր բոնուսային համակարգ, փոխվել է տնային այցերի համակարգը, լինելու են ընտանեկան բժիշկների նոր գործելակարգեր: 2023թ. կմեկնարկի 3 պիլոտային ծրագիր Երևանում և մարզերում: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերի շրջանակն ընդլայնվել է ևս 2-ով՝ մամոգրաֆիկ և կոլոռեկտալ քաղցկեղի: Էլեկտրոնային առողջապահության շրջանակում՝ թվայնացվել և բժշկական հաստատություններում ներդրվել է 14 գրանցամատյան, 3 հիվանդությունների ռեգիստր, 2022թ. հունիսից կենտրոնացված համակարգով դեղերը նշանակվում են էլեկտրոնային դեղատոմսով: Մշակման/ներդրման փուլերում են մի շարք ռեեստրներ, ամբուլատոր քարտեր և այլն:

2022 թ. ուշադրության կենտրոնում են եղել առավել բարձր մահացածություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը. մասնավորապես, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի շրջանակում վերջին 4 տարում մատուցվող ծառայություններն ավելացել են շուրջ 3.5 անգամ, սիրտ-անոթային հիվանդություններինը՝ 2 անգամ:

Նշվել է, որ ուղեղի անոթների կաթվածի բուժումը՝ Stroke ծրագիրը, որը հասանելի է Երևանում, 2022 թ. ներդրվել է նաև Գյումրիում, 2023 թ. նախատեսվում է այն ներդնել Գորիսում և Վանաձորում: Ընդլայնվել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026 թթ. ծրագիրը:

Մեկնարկել է շտապ բժշկական օգնության միասնական համակարգի ներդրումը: Առողջապահական հաստատությունների արդիականացման և օպտիմալացման գործընթացի շրջանակում՝ նախատեսված է առնվազն 50 բժշկական կազմակերպության կառուցում/վերակառուցում, որից՝ 20 հիվանդանոց, 10 պոլիկլինիկա, առնվազն 20 գյուղական ամբուլատորիա և ՀՎԿԱԿ-ի 2 մարզային մասնաճյուղ։ Տարբեր ծավալի շինարարական աշխատանքներ են ընթանում շուրջ 14 բժշկական կենտրոնում, որոնք շահագործման հանձնվելուց կահավորվելու են համապատասխան բժշկական սարքավորումներով և գույքով: 2023թ. նախատեսված է նախագծանախահաշվային փաթեթների մշակում 20 գյուղերի բժշկական ամբուլատորիաների, Ջերմուկի առողջության կենտրոնների, 10 քաղաքային պոլիկլինիկաների և 3 հիվանդանոցների համար:

Օպտիմալացում է իրականացվում մի շարք բուժհաստատություններում, որի շրջանակում նախատեսվում է այդ թվում՝ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների միավորում:

Կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարը զեկուցել է, որ կորոնավիրուսն արդեն դիտարկվում է որպես վարակիչ հիվանդությունների շարքի հիվանդություն և ներառվել է «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների ցանկում:

Նախարարի գնահատմամբ՝ կորոնավիրուսի առումով Հայաստանում հանրային իմունիտետը բավական բարձր է, և բռնկումներ չեն սպասվում:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ԱՆ 2022 թ. գործունեության կատարողականին և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կարևորությունը և հանձնարարել ներկայացնել ֆինանսավորման նպատակահարմար մեխանիզմների տարբերակներ:

Համակարգի հաջող ներդրման և ընդհանրապես ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է որակական բարձր չափանիշների հետևողական ներդրումը: «Ֆիզիկական ենթակառուցվածք, մասնագիտական կարողություններ և բովանդակային ենթակառուցվածք՝ սրանք այն առանցքային գործոններն են, որոնց պատշաճ ապահովումը թույլ կտա մատուցել բարձր որակի առողջապահական ծառայություններ հանրությանը»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Երկրի վարչապետն անդրադարձել է անպտղության հաղթահարման պետական ծրագրին և ընդգծելով դրա ռազմավարական բնույթը՝ հանձնարարել մշակել այն 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել կապիտալ շինարարության ծրագրերը և սահմանված ժամանակացույցի պահպանումը:

Կառավարության ղեկավարը կարևորել է հիվանդությունների կանխարգելման, առողջապահական զբոսաշրջության զարգացման, ծառայությունների արտահանման, առողջ ապրելակերպի խթանման, էլեկտրոնային առողջապահության ներդրման, դեղերի գրանցման, շրջանառության և վաճառքի նկատմամբ պատշաճ վերահսկողության, ծխելու դեմ պայքարի, պետպատվերի բաշխման համակարգի փոփոխության, սքրինինգային ծրագրերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների շարունակականությունը:

Վարչապետը հանձնարարել է հանրային ակտիվ իրազեկում իրականացնել առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև միջգերատեսչական փոխգործակցության ձևաչափով քննարկումներ ծավալել գործընկեր կառույցների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված